Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան Բաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն է Մարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը» ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան Չեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. Սիմոնյան Կաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ է Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները Չենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա Մելիքյան Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի 

Հայաստանի նախագահը մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավորություն է տեսնում, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ 

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանն այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ են հնչում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում։ 

Նախագահի խոսքով՝ շատ ցանկալի է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց դա կարող է չստացվել։ «Բայց ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է», - ասաց ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ինչպես կյանքում, այդպես էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հեշտ չի ստացվում կամ տրվում: 

«Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», - նշեց ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այն հայտարարությունները, որոնք արել են Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական իշխանության տարբեր ներկայացուցիչներ խաղաղության պայմանագիրը հենց այս պահին ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ուժի մեջ են: 

«Բայց ադրբեջանական կողմից էլ, իհարկե, որոշակի խնդիրներ են մեջտեղ բերվում, որոնց հետևանքով այդ ամեն ինչը հետաձգվում է։ Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիների ընթացքում, այն, ինչին մենք հիմա հասել ենք և, կարծես թե, վերջին փուլում ենք գտնվում, հեշտ չեն տրվել»,- ասաց Խաչատուրյանը: 

Նախագահի դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված քայլերը երկարաժամկետ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում են եղել, ու հիմա էլ այդ աշխատանքները կատարվում են: 

«Խաղաղությանն այլընտրանք չկա. պատերազմելու ցանկություն Հայաստանի կողմից ընդհանրապես չկա՝ չնայած հակառակ կողմից այդպիսի հայտարարություններ են արվում, որ մենք իբր թե պատրաստվում ենք նման գործողությունների: Մենք Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդիկ ենք, և բոլորս էլ տեսնում ենք, որ իրականում մենք այլ աշխատանքով ենք զբաղված, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը մեծացնելուն։ Դրան զուգահեռ, իհարկե, մենք զբաղվում ենք մեր տնտեսության և առօրյա խնդիրների լուծմամբ: Միանշանակ է, որ մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը խաղաղություն հաստատելու համար, և այն քայլերը, որոնք հիմա կատարվում են, միտված են միայն դրան: Թե որքանո՞վ կստացվի, ես հիմա չեմ ցանկանում կանխատեսումներ անել, և դրա կարիքն էլ չկա, որովհետև դա ի վերջո արդյունքի է բերելու, և մենք կարողանալու ենք հասնել նրան, որ հարևան բոլոր երկրների հետ ապրելու ենք խաղաղ, բարիդրացիական պայմաններում»,-նշեց ՀՀ նախագահը: 

Նախագահը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում և դրանից դուրս, մեկ անգամ ևս հուշում է, որ ավելի լավ է թեկուզ մի փոքր երկար գործընթացի արդյունքում, բայց հասնել վերջնական խաղաղության, քան թե դրանով չզբաղվել և մի օր ուղղակի արթնանալ և տեսնել, որ գտնվում ես պատերազմական վիճակում: 

«Դա իշխանության ներկայացուցիչների ամենօրյա աշխատանքն է, որն առաջնահերթ է, խլում է ռեսուրսներ, բայց ի վերջո մենք նաև դրա համար ենք, որ կարողանանք այդ հարցերը լուծել»,- ընդգծեց ՀՀ նախագահը։ 

աղբյուր՝ armenpress.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել
Ամենադիտված