«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունՀոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։