Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտել Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան ԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներ Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել Մոսկվային 

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն Գրիգորյան․ factor.am

Քաղաքական

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ ՀՀ-ն որոշում կայացրեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին, և այնտեղ ստանձնել վերահսկողություն։ Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում որոշվեց նաև՝ ՀՀ սահմանապահները մասնակցեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։

– Այս գործընթացը նոր չի սկսվել, «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք նաև Ռուսաստանի Դաշնության ներկայություն։ Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։

-Անձնակազմ, տեխնիկական պատրաստություն․․․ Հայաստանը տիրապետո՞ւմ է այդ ծավալի կարողություններին։

-Կարողությունները շարունակաբար զարգացնում ենք, և, այո՛, ՀՀ Սահմանապահ զորքերն ունեն բավարար կարողություններ՝ այդ ծառայությունն իրականացնելու համար։

-1992-ին կնքված հայ – ռուսական պայմանագրում նշված է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա սեփական սահմանապահ ուժեր, ռեսուրսներ՝ ինքնուրույն Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունն իրականացնելու, կսկսի դա իրականացնել։ Մո՞տ է Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ ամբողջական սահմանը վերահսկելու փուլին։

-Այս պահին մենք ունենք պայմանավորվածություններ՝ համատեղ ծառայություն իրականացնելու և մենք քննարկել ենք այս տարբերակը, և հունվարի 1-ից կանցնենք այս տարբերակով ծառայության իրականացմանը։

-Իսկ ամբողջական վերահսկողության մտադրություն կա՞։

-Մենք այդպիսի բան չենք քննարկել։

-Իսկ նման ձգտում կա՞ ՀՀ-ի կողմից։

-Ինչպես պայմանագրում է, և ընդհանուր քաղաքական պայմանավորվածությունն է, ՀՀ-ն շարունակական կարողություններ է ձեռք բերում, ՀՀ-ն զարգացնում է իր կարողությունները, որպեսզի սահմանի անվտանգության ապահովման համար իրականացնի պատասխանատվություն։ Կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

-Հայաստանի և Իրանի սահմանի, Արաքս գետի երկայնքով գտնվող ճանապարհին ևս կանգնած են ռուս զինծառայողներ, որոնք ոչ միայն սահմանապահ ֆունկցիա ունեն, այլև՝ որոշում են կայացնում՝ անձանց թողնե՞լ Նռնաձոր կամ Շվանիձոր գյուղեր, թե ոչ։ Համենայնդեպս, ես նման փորձ ունեցել եմ 2021 թվականին՝ Նռնաձոր գյուղ գնալիս, անձնագիր էին ստուգում, կարիք կար Մեղրիի քաղաքապետարանից թույլտվություն ստանալ։ Եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ապաշրջափակման գնան, և այդ ճանապարհը գործի, արդյո՞ք այն մեխանիկորեն միջանցք չի դառնում․ օտար ռազմական ուժեր են կանգնած, Հայաստանը չէ այսօրվա փաստացի վերահսկողը։ Իրանի սահմանը 40-50 կիլոմետր է, երկար սահման չէ, հնարավո՞ր չէր, որ Հայաստանը վերցներ այդ սահմանի վերահսկողությունը։

-Ցանկանում եմ նշել, որ ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։ Եվ գիտեք, որ ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա։

-Իսկ գետնի վրա փոփոխություն կլինի՞ իմ նկարագրած հարցի համատեքստում։

-Ապաշրջափակումը տեղի կունենա միայն իմ նշած սկզբունքների շրջանակներում։

-ՌԴ նախագահ Պուտինը լռում էր, երբ ՀՀ վարչապետը օրերս ԵՏՄ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ասում էր, որ որևէ երրորդ երկրի ՀՀ-ն միջանցք չի խոստացել, որ ՀՀ-ն պետք է իր տարածքում անվտանգություն ապահովի։ Սակայն վարչապետի խոսքից հետո խոսեց Օվերչուկը, հիշեցնելով ձեզ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ՀՀ-ն հետ չի կանչել ստորագրությունը, և ասաց, որ միայն ՌԴ մասնակցությամբ կարող է լինել ապաշրջափակում։ Սա ՌԴ կողմից տարածքային պահա՞նջ է ՀՀ-ին, քանի որ չկա իրավական հիմք, թե ինչու պիտի ՀՀ-ում միջանցք ստեղծեն։

-Ես արդեն նշեցի ապաշրջափակման սկզբունքները, և ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ միայն այդ սկզբունքների շրջանակներում։ Մենք առաջնորդվում ենք վարչապետի հայտարարած սկզբունքների շրջանակներում՝ ապաշրջափակման և այլ տեսակի բոլոր սկզբունքներում։ Մենք առաջնորդվում ենք միայն այդ հայտարարություններով, և Հայաստանը շարունակելու է պնդել սա։ Այսինքն, այլ տարբերակ հնարավոր չէ ապաշրջափակման համար։ Հնարավոր է միայն վարչապետի նշած, ինչպես նաև՝ մեր կողմից բազմիցս նշած ապաշրջափակման սկզբունքների շրջանակներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Ամենադիտված