Թրամփը երրորդ համաշխարհային պատերազմ է կանխատեսում
ԱՄՆ![Թրամփը երրորդ համաշխարհային պատերազմ է կանխատեսում](/rs.php?image=/disc/13-10-24/c2334d96278968a979a416ca5f0132a0.jpg&w=780)
ԱՄՆ ներկայիս կառավարությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել ընդամենը մի քանի ամսում, ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում նախընտրական հանրահավաքում, որը հեռարձակվել է RSBN YouTube ալիքով:
«Ընդհանուր առմամբ, ես անհանգստացած եմ: Մոտ երեքուկես-չորս ամսից մենք կհայտնվենք համաշխարհային պատերազմի մեջ»,- զգուշացրել է քաղաքական գործիչը։
Նա նաև խոստացել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում լուծել Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև «դադարեցնել քաոսը Մերձավոր Արևելքում»։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)