Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը
ՀասարակությունՀոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը։
Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը, հայտնում են Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը, Աբու Դաբիի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Ահմեդ Խալիֆա Ալ Կուբայսին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը: