ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ 

Կառավարությունը չպետք է թույլ տա այս ապօրինի սեփականազրկումը․ Վարդան Պետրոսյան

Բլոգոսֆերա

Դերասան Վարդան Պետրոսյանի գրառումը․

«1968 թիվն էր. ես` իննը տարեկան։ Հայրս առաջին անգամ տարավ ինձ նկարիչների տուն` Մինաս Ավետիսյանի անհատական ցուցահանդեսին։ Իմ առաջին ցնցումը արվեստից։ Մոտիկից տեսա Մինասին։ Շատ մոտիկից։ Աստված իմ, ինչ գեղեցիկ տղամարդ էր… Իմ մանկական պատկերացումներով` նկարչի իդեալական կերպար. մորուքով, բերետով, պակասում էին միայն շարֆն ու ծխամորճը։ Մինասը բացել էր եռոտանի ներկապանակն ու արտանկարում էր իր իսկ նկարը, որ ցուցադրված էր պատին։ «Խաչելությունն» էր, որ հետո այրվեց մյուս նկարների հետ, երբ հրդեհվեց իր արվեստանոցը։ 

Պապանձված, քարացած կանգնել էի իր հետեւում ու ակնապիշ նայում էի, թե ոնց է նկարում։ Մեկ էլ հանկարծ, վեր կացավ, մոտեցավ պատից կախված իրական նկարին ու սկսեց նրա վրա նկարել։ Սա ես երբեք չեմ մոռանա… Այնքան լավ եմ հիշում, որ, անգամ, այդ կտավի փրկված լուսանկարի վրա կարող եմ ցույց տալ, թե որ մասն է դա։  Իմ առաջին ցնցումն էր մեծ արվեստից… նկարիչների տանը։

Հետո, արդեն Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող, շաբաթը մի քանի անգամ այցելում էինք նկարիչների տուն։ Ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում։ Մոտիկից ուսումնասիրում էինք կտավները, վրձնահարվածները, հիանում ` նկարիչներով, նրանց կանգնելու, ծխելու, խոսելու ձեւով… ու մտածում. «Մենք կմեծանանք ու ձեզ կանցնենք»։  Այնտեղ ես մոտիկից տեսել եմ Երվանդ Քոչարին… նկարիչների տանը, մեզ համար` այդ սրբավայրում։ 

Այսօր ՀՀ դատախազությունը փակ դատական գործընթացով ուզում է սեփականազրկել Նկարիչների Միությանը, նրանից առգրավելով նրա կադաստրով հաստատված սեփականությունն հանդիսացող Նկարիչների տունը, ինչպես եւ մի շարք այլ օբյեկտներ։ Ի դեպ, գործը վերաբերում է նաեւ գրողների, կոմպոզիտորների, ճարտարապետների միություններին։ Ցավոք, չլինելով նկարիչների միության անդամ ( 1987 թվին ինձ 2 անգամ հանիրավի մերժել են, ոչ այնքան խորհրդամետ լինելուս համար ), ես լավ չեմ պատկերացնում կառավարություն ստեղծագործական միություն հարաբերությունները, ինչեր են ապօրինաբար ծախվել, ինչեր են քոռուփուչ արվել այս տարիների ընթացքում, եւ ինչու՞ մեղավորները մինչ օրս չեն պատժվել, բայց վստահ եմ, որ այս պարագայում, կառավարությունը պետք է թույլ չտա այս ապօրինի սեփականազրկումը։ Երեւան քաղաքի մշակութային կենտրոնի ամենակենտրոնում, թատրոնի ու կինոթատրոնի կողքին մեծ պատիվ է ունենալ այսպիսի ընտիր, մեծ մշակութային անցյալ ու ավանդույթներ ունեցող գործող ցուցասրահ։ Յուրաքանչյուր մեծ քաղաք կհպարտանար այսպիսի հնարավորությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան
Ամենադիտված