Իրանցիները պետք է փախչեն Թեհրանից. խորհրդարանական
Իրան
Իրանի կառավարության միակ կին նախարար Մարզիեհ Դասթջերդի Վահին սարսափեցնող հայտարարություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Եթե Թեհրանի բնակիչները կարող են լքել երկիրը, ապա ավելի լավ է դա անել հիմա»: Նման հայտարարության համար պատճառ է հանդիսացել Թեհրանի մթնոլորտի` օգտագործված գազից աղտոտման ռեկորդային մակարդակը: Հիվանդանոցները հայտնում են, որ հիվանդների թիվն ավելացել է 15%-ով: Ձմեռային ամիսներին սառը, անշարժ օդը և Թեհրանը շրջապատող սարերը միջավայր են ստեղծում, որտեղ այդ մառախուղը կախված է մնում քաղաքի վրա մի քանի օր շարունակ. հաղորդում է MIGnews.com-ը:
2006 թվականին, երբ գրանցվել էր աղտոտվածության նման մակարդակ, Թեհրանում մահացել էր 120 մարդ: Իրենք՝ իրանցիները, իրենց կյանքը Թեհրանում բնութագրում են որպես «զանգվածային ինքնասպանության փորձ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ