Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ. Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ում իրար անողոք քննադատելու մասին
ՔաղաքականՔՊ-ում երեկվա նիստին ներկա չեմ եղել, առավոտյան եմ վերադարձել գործուղումից, բայց այս պրակտիկան՝ կուսակցության շրջանակներում ունենալ բաց քննադատություն, բաց խոսակցություններ, ինքնաքննադատություն, կարծում եմ՝ չափազանց կարեւոր է: Քննադատությունն էլ առողջ գործընթացների մի բաղադրիչ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինքս ինձ էլ միշտ քննադատում եմ թե՛ մեր աշխատանքային քննարկումներում, թե՛ մեր նախարարությունում: Դա առողջ մթնոլորտ է»,-ասաց նա: