Ինձ համար 2025թ․ հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
ՔաղաքականԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է, որ իր համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է:
«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 1.5 տոկոսի շրջանակներում, 2023 թվականին դարձել է 1.6 տոկոս, իսկ 2025 թվականի այս բյուջեի շրջանակներում այն վերադարձել է 1,5-ի շրջանակ, ինչը, կարծում ենք՝ որպես առաջնահերթություն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ շարունակաբար աշխատելու են, որ հավելյալ գումարներ հատկացնեն առողջապահությանը: