Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի՝ ՌԴ-ի տարածքին հարվածելու թույլտվության որոշումը
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի՝ ՌԴ-ի տարածքին հարվածելու թույլտվության որոշումը, որը, նրա կարծիքով, փաստացի ընկղմում է աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․
«Ես հրաժարվում եմ հաշտվել Ուկրաինայում անվերջ պատերազմի նոր փուլի հետ։ Ինձ խաղաղություն է պետք, իսկ նրանց (դեմոկրատներին)՝ փող ու կոնֆլիկտ։ Դա նշանակում է մեզ մղել Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին, ինչը, անկեղծ ասած, արդեն տեղի է ունենում և շատ արագ», - իր ելույթում նշել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Աղբյուր` 24news.am