Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել․ հայտնի է` ով կփոխարինի նրան
ԱշխարհԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել, Euromedia24.com-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է փոխնախագահ Բադրա Գյունբան։
Ինչպես նշվում է նախագահի մամուլի ծառայության կողմից փոխանցված Բժանիայի հայտարարության մեջ, նա հրաժարական է տալիս «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։
«Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերի 19-ին կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիների պահանջով։
Ժողովրդական ժողովը՝ Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը, կքննարկի Աբխազիայի նախագահի հրաժարականի հարցը 2024 թվականի նոյեմբերի 19-ին»,- ասվում է կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների համաձայնագրում։
Նշվում է, որ նախագահի պաշտոնակատար կդառնա Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության ղեկավար` նախկին վարչապետ Վալերի Բգանբան։