ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին
ԱշխարհՆոյեմբերի լույս 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը վեց ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածներ են հասցրել Բրյանսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին, հաստատում է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ 5 ամերիկյան ATACMS հրթիռներ են խոցվել «С-400» զենիթահրթիռային համակարգի և «Պանցիր» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի միջոցով, մեկը վնասվել է։
Հրթիռի բեկորներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքի վրա, վթարի վայրում հրդեհ է բռնկվել, սակայն այն արագորեն մարվել է։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։