Շվեդիայի դեսպանն անտակտություն է ցուցաբերել Իրանի նախագահի նկատմամբ
Իրան
Շվեդիայի նորանշանակ դեսպանն անտակտություն է ցուցաբերել Իրանի նախագահի նկատմամբ:
Իրանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թիլլերն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ անտակտություն է ցուցաբերել և խախտել դիվանագիտական արձանագրությունը. հայտնում է Salamnews.org-ը:
Այդ մասին հաղորդել է դիվանագիտական արձանագրությունների մասնագետ Ալի Մահմուդ Բիդարը:
Նրա խոսքերով՝ Շվեդիայի դեսպանը հանդիպման ժամանակ ոտքը գցել է ոտքին՝ իր կոշիկի քիթն ուղղելով Իրանի նախագահի դեմքի ուղղությամբ:
Նման արարքը պաշտոնով ավելի բարձր դիրք զբաղեցնող մարդու նկատմամբ դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ