Իրանում առգրավվել է իր պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր քանակը
Իրան
Իրանում առգրավվել է պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր քանակը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ոտիկանության գեներալ-մայոր Հուսեյն Զուլֆուգարին: Նրա խոսքերով՝ Սիսթան-Բելուջիսթան նահանգի սահմանին մաքսանենգների հետ 36 ժամ տևած մարտերի արդյունքում բռնագրավվել է 11039 կգ հաշիշ: Այս մասին հաղորդում է MehrNews-ը:
Թմրանյութերի տվյալ քանակը ամենախոշորն է Իրանի իսլամական հանրապետության պատմության մեջ:
Գործողությունները մշակվել են 18 օրերի ընթացքում: Մարտերի ընթացքում զոհվել է 1 և վիրավորվել մի քանի մաքսանենգ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ