Իրանում ուսուցիչներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրան
Իրանում երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 06:30-ին Շահրքորդ քաղաքից դուրս եկած ուսուցիչներ տեղափոխող ավտոբուսը, որը ուղևորվում էր Լորդեղան քաղաքը, վթարի է ենթարկվել: Այն բախվել է բենզատարի հետ. տեղեկացնում է Fars իրանական գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել 21-ը:
Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ