«Նույնիսկ եթե կրակելու կարիք ունեք, կոտրեք դռները, մտեք և դուրս հանեք պատգամավորներին»․ Հարավային Կորեայի նախագահ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը զինվորականներին հրամայել է դեկտեմբերի 3-4-ը ռազմական դրության ժամանակ ջարդել դռները և հեռացնել պատգամավորներին խորհրդարանից, նույնիսկ եթե նրանք ստիպված լինեն կրակել: Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով դատախազության նյութերը։
Նախօրեին դատախազությունը ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանք է առաջադրել Կորեայի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոնգ Հյունին։ Դատախազությունը հրապարակել է իր հետաքննության արդյունքների մի մասը։
«Նույնիսկ եթե կրակելու կարիք ունեք, կոտրեք դռները, մտեք և դուրս հանեք պատգամավորներին», նախագահի խոսքերը մեջբերում է դատախազությունը։
«Նույնիսկ եթե դուռը կացնով կոտրելու կարիք ունեք, ներս մտեք»,- հրամայել է նախագահը։