ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
ՀասարակությունԵրկու մարդ է զոհվել ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
««Ալ Ջազիրա» ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը, իրավասու մարմինները հետաքննում են միջադեպի պատճառները։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։
Աղբյուր` euromedia24.com