75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին 

Դա բացահայտ միջամտություն էր ՀՀ ներքին գործերին. Ալիևը չի բացառում հարձակումը Հայաստանի վրա. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Քաղաքական

Ադրբեջանն այնպիսի ագրեսիվ պետություն է, որ ռազմական հարձակման պետք է սպասել ամեն պահի, թեև Ալիևի հայտարարությունը պարտադիր կերպով չի նշանակում պատերազմի նախերգանք: Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հունվարի 7-ի հարցազրույցին, որի ընթացքում Իլհամ Ալիևն աչքի էր ընկել աննախադեպ կոշտ հռետորաբանությամբ:

Ռուբեն Մելքոնյան. «Բացառել Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլեր, հարձակումներ և լայնածավալ, փոքրածավալ պատերազմ՝ բնականաբար, մեծ միամտություն կլինի: Ադրբեջանը սպառնալիք պետություն է, ագրեսիվ պետություն է, և նրանից ամեն պահի հնարավոր է նման սպառնալիքներ ակնկալել: Ուստի դա չի կարելի բացառել: Իսկ դա կանխող մեխանիզմներն այս պահին մեզ մոտ շատ թույլ են: Այսինքն՝ դա կանխող մեր դիվանագիտությունը զրոյական է, բանակի գործոնը թուլացված է, և մնում է այլ պետությունների գծած կարմիր և ոչ կարմիր գծերը, որոնց մասին երբեմն հայտարարում է, օրինակ, Իրանը»:

Հարցազրույցի ընթացքում Բաքվի բռնապետը Հայաստանն անվանել էր «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք» տարածաշրջանի համար, նշել էր, թե «Հայաստանը չպետք է լինի աշխարհագրական պատնեշ» Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նաև հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի»:

Վերլուծելով Ալիևի հայտարարությունները՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը բացահայտում է նրա խոսքերի առանցքային շերտերը, որոնք կարևոր են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքականությունն ու հետագա գործողությունները հասկանալու համար:

Այս շարքում առաջին հերթին պետք է առանձնացնել պանթյուրքիզմի ծրագիրը, որն Ալիևն ու իր «մեծ եղբայր» Էրդողանը փաստացի փորձում են կյանքի կոչել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ցամաքային կապ ստեղծելու կամ ընդհանրապես Հայաստանը քարտեզի վրայից վերացնելու միջոցով: Հայ մասնագետները երկար տարիներ նախազգուշացնում էին, որ պանթյուրքիզմի ծրագիրն ամենևին էլ վերացական երևույթ չէ, այն մշտապես եղել է թուրք ղեկավարների սեղանի գիրքը և երբեք էլ դուրս չի եկել օրակարգից:

Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ պանթյուրքիզմը շարունակում է մնալ, իհարկե, երբեմն քողարկված, բայց երբ հնարավորությունները թույլ են տալիս, այդ պանթյուրքիզմը դառնում է բացահայտ քաղաքականություն»:

Մինչդեռ հակառուսական ուղղվածություն ունեցող քարոզիչները պնդում էին, թե պանթյուրքիզմն ընդամենը լեգենդ է, որը ռուսներն են հորինել՝ հայերին վախեցնելու և Հայաստանը Ռուսաստանի «գրկում» պահելու համար: Հիմա տեսնում ենք, որ Հայաստանի գոյությանը սպառնացող այս հավակնոտ ու ծավալապաշտական ծրագրի մասին ակնարկները գնալով ավելի ու ավելի ակնհայտ են դառնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական ելույթներում: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ 2015 թվականից պանթյուրքիզմը Թուրքիայի պաշտոնական քաղաքականության մասն է կազմում նաև դե յուրե՝ նկատի ունենալով այն փաստը, որ պանթյուրքիզմը Թուրքիայում իշխող դաշինքի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության՝ հայտնի «գորշ գայլերի» գաղափարախոսությունն է: Իսկ Ադրբեջանն էլ, որպես Թուրքիայի կրտսեր գործընկերը, նմանակում է Թուրքիայի քաղաքականության միտումները՝ հետապնդելով իր ծավալապաշտական նպատակները տարածաշրջանում:

Ռուբեն Մելքոնյան. «Պետք է ֆիքսել, որ թուրքական և ադրբեջանական քաղաքականությունը հենված է բացահայտ պանթյուրքիզմի տարբեր դրույթների վրա, որոնք Թուրքիայի պարագայում երբեմն այլ ձևակերպումներ ունեն, Ադրբեջանի պարագայում այլ ձևակերպումներ ունեն և այլ թիրախներ»:

Այս համատեքստում է տեղավորվում նաև Ալիևի՝ «Հայաստանը չպետք է լինի աշխարհագրական պատնեշ» արտահայտությունը, որը կրկին պանթյուրքիզմի բացահայտ դրսևորում է: Թուրքագետի խոսքով՝ սա Հայաստանի հանդեպ բացահայտ հարձակման, սպառնալիքի կոչ է, քանի որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես երկիր, որի հետ իբր թե ուզում են խաղաղություն հաստատել, այլ իբրև «պատնեշ», իսկ պատնեշը սովորաբար հաղթահարում են կամ վերացնում:

Ինչ վերաբերում է Հայաստանը «ֆաշիստական պետություն» անվանելուն, սա, իհարկե, դասական կեղծիք է: Զարմանալի է «ֆաշիզմ» տերմինը լսել մի պետության ղեկավարից, որտեղ հերոսացվում են հին ու նոր ֆաշիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ համագործակցած ադրբեջանցիներից մինչև Ռամիլ Սաֆարով և այլ հանցագործներ, մի պետությունից, որտեղ հայատյացությունը, հայերի էթնիկ զտումների քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով: Ցավալին այն է, որ սրան ամենաբարձր մակարդակով հակադարձելու փոխարեն Հայաստանում վախվորած փորձում են այսպես ասած՝ «հասկանալ», թե ինչի՞ են մեզ «ֆաշիստ» անվանում: Մինչդեռ «ֆաշիզմ» ասվածը ինչպես Հիտլերի, այնպես էլ Ալիևի ամենաթույլ կողմն է, և կարելի էր շատ հեշտ ջախջախել Բաքվի բռնապետին հենց այս դաշտում:

Ռուբեն Մելքոնյան. «Դա նույնն է, որ Հիտլերի խոսի ֆաշիզմի քննադատությունից, և նրան որևէ կերպ չկարողանան հակադարձել, այսինքն՝ Հիտլերի ամենաթույլ, խոցելի տեղը չկարողանան օգտագործել: Այսօրվա պարագայում այդ նույնը տեղի է ունենում Իլհամ Ալիևի ելույթների և հայտարարությունների ժամանակ: Գիտեք, հայտնի խոսքեր կան, որ գողը առաջինն է ասում՝ «բռնեք գողին», անբարոյականն առաջինն է քննադատում բարոյականության խախտումները, և հիմա ստացվել է այնպես, որ փաստորեն ֆաշիստը առաջինն է գոռում՝ «դատապարտեք ֆաշիզմը» կամ քննադատում է ֆաշիզմը՝ ինքը լինելով հենց դրա դրսևորողն ու կրողը»:

Անշուշտ, Ալիևի կողմից ֆաշիզմի շահարկումը նոր երևույթ չէ, բայց այս անգամ այն ներկայացվում է նոր փաթեթավորմամբ և շեշտադրումներով: Ալիևն ասում է, թե այդ «ֆաշիստական պետությունը» կա՛մ Հայաստանի իշխանությունները պետք է ոչնչացնեն, կա՛մ իրենք: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թարգմանաբար սա նշանակում է բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Ռուբեն Մելքոնյան. «Այսինքն՝ ուղղորդում է [Հայաստանի] իշխանություններին անել ինչ-ինչ քայլեր, իր ձևակերպմամբ իբրև թե «ֆաշիզմի վերացում», կամ հայտարարում է իր հարձակման մասին, անոնս է անում, որ իբրև թե «ֆաշիզմը» վերացնելու պատրվակով նա չի բացառում Հայաստանի վրա հարձակումը, որովհետև ոչնչացնել դա նշանակում է ոչ թե խաղաղ մեթոդներով, այլ բիրտ, կոշտ մեթոդներով»:

Ընդհանուր առմամբ, Ալիևի ելույթը պետք է գնահատել ոչ միայն իբրև պատերազմի սպառնալիք, այլև որպես դիվանագիտական աղմուկ, որոշակի քաղաքական ճնշում, որի արդյունքում Հայաստանի ղեկավարությունը գնաց հերթական զիջումների: Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, որը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր:

Ռուբեն Մելքոնյան. «Փաստորեն, Իլհամ Ալիևը իր մի հարցազրույցով հասավ նրան, որ Հայաստանի «դուխով» իշխանությունները անմիջապես ևս մեկ կապիտուլյացիայի գնացին»:

Պետք է արդյոք սպասել Ադրբեջանի հարձակմանը մոտ ժամանակներում՝ դժվար է կանխատեսել. դա կախված է ռազմական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական մի շարք գործոններից: Բոլոր դեպքերում Ալիևը, ինչպես տեսանք, հայտարարեց ադրբեջանա-թուրքական երկարաժամկետ ծրագրերի մասին, որոնք ամենևին էլ խաղաղության մասին չեն: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են բթացնել մարդկանց ուղեղները գալիք «խաղաղության դարաշրջանի» մասին դատարկ խոստումներով: Ակամայից հիշում ես դասականի՝ Նիկոլո Մաքիավելու խոսքերը. «Պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել հօգուտ թշնամու»:

 

Արամ Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին
Ամենադիտված