«Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարՀունվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում ՝ էրեբունու թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինս հրաժարվել է մնալ ԲԿ-ում, ասել է, որ իրեն լավ է զգում:
Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: