Կվերանայենք շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. Անահիտ Ավանեսյան
ՀասարակությունԱյս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Աշխատավարձերի վերանայում՝ դեպի բաձրացում է լինելու։ Ոչ թե աշխատավարձը բարձրանում է առանց որակական փոփոխությունների, այլ մեր նպատակն է, որ մեր բուժաշխատողները վերապատրաստումներ անցնելով և ավելի բարձր ծառայություններ անցնելով՝ կգնանք աշխատավարձերի վերանայման ճանապարհով»,- ասաց նա։
Խոսելով ծառայության բերած փոփոխությունների մասին՝ Ավանեսյանը նշեց․ «2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման, այս տարի արդեն մեկնարկել են։ Ծառայության գործունեության արդյունքում միջինում 4 րոպեով կրճատվել է կանչի ժամանակը»,- նշեց Ավանեսյանը։