Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված. Գալյան
Քաղաքական
«Ենթադրյալ կապ տեսնելը, թե նոր Սահմանադրության մասին խոսելն այլ երկրի հայտարարությունների հետ է կապված, անտեղի է: Նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո. 2019-20թթ. ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, աշխատանքներն ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված: Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,- հավելեց նախարարը: