Ամերիկան ավելի ուժեղ է դարձել իմ նախագահության ընթացքում․ Բայդեն
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամրապնդել է երկրի հզորությունը, գրում է Interfax-ը։
«Չորս տարի առաջվա համեմատ՝ Ամերիկան ավելի ուժեղ է, մեր դաշինքներն ավելի ուժեղ են, մեր հակառակորդներն ու մրցակիցները՝ ավելի թույլ»,- ասել է Բայդենը Պետդեպարտամենտի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մեծացրել է իր հնարավորությունները, մասնավորապես՝ դիվանագիտության ու պաշտպանության ոլորտներում։
«Իմ կարծիքով, մեր վարչակազմի շնորհիվ ԱՄՆ-ն հաղթում է աշխարհում անցկացվող մրցույթում»,- ասել է Բայդենը։