Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ 

Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը

Հասարակություն

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում։

Հրապարակման մեջ նաև ասվում է. «Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։

1990 թվականի հունվարի 13-19-ը [1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին [2]» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։

Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստույգ չէ Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը:

 

Հայ փախստականները Բաքվի նավահանգստում նավ են նստում. լուսանկարը՝ Դմիտրի Սոկոլովի, ՏԱՍՍ

 

«Նրանք (խմբ․՝ հայերը) տարհանվեցին Բաքվից 1990 թվականի հունվարին՝ իրենց դեմ ծրագրված ջարդերից հետո» [3],- հետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թվականի փետրվարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։

ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց Բաքվի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխա­նության գոյությանը։

1990 թվականի Բաքվի հայկական ջարդերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությանը։ Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները կրկնվեցին նաև Արցախում՝ 2023 թվականին։ Քաղաքակիրթ ներկայացող Բաքվի ձեռագիրը նույնն էր և՛ 20-րդ դարասկզբին, և՛ 20-րդ դարավերջին, և՛ 21-րդ դարում»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Ամենադիտված