Իրանն անտեսանելի թանաք է ստեղծել ռազմական նպատակների համար
Իրան
Իրանը մշակել է անտեսանելի թանաք արտադրելու նոր տեխնոլոգիա, որն օգտագործվելու է ռազմական նպատակներով և անվտանգության ապահովության ոլորտում. չորեքշաբթի օրը հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանում քարթրիջներ արտադրող System Sakht ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամքարը, ելույթ ունենալով ցուցահանդեսի ժամանակ, անդրադարձել է նոր հայտնագործությանը. «Մեզ հաջողվել է միավորել երկու տեխնոլոգիաները յուրահատուկ մեկում: Մենք ստեղծել ենք անտեսանելի թանաքով քարթրիջ և արդեն արտոնագրել ենք այն»:
Այդ գյուտն արդեն պաշտոնապես գրանցվել է Իրանում:
Չբացահայտելով մանրամասները՝ Քամքարը նշել է, որ տվյալ թանաքի օգտագործումով կարելի կլինի տպել և՛ տեքստ, և՛ պատկերներ: Ընկերությունը ներկայումս հաճախորդներ է փնտրում, և մեծ պոտենցիալ ունի ապագայում քարթրիջներին զանգվածային սպառում տալու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ