Գրենլանդիան շտապ երկխոսություն է ակնկալում Թրամփի հետ
Աշխարհ
Գրենլանդիայի կառավարությունը ցանկանում է երկխոսության մեջ մտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կղզու անկախության հարցերով նախարար Վիվիան Մոցֆելդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք նոր նախագահի ժողովրդին բացատրել Գրենլանդիայի դիրքորոշումը: ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նորություն չէ: Մենք դա անում ենք արդեն 80 տարի, երբ խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Dagens Nyheter թերթը: .
Sermitsiaq-ին տված հարցազրույցում նախարարը բացատրել է «Մենք ժողովրդավարական արժեքներ ենք կիսում մեր ընկերների և դաշնակիցների հետ և մաս ենք կազմում արևմտյան դաշինքին: Մենք դեռ կմնանք ՆԱՏՕ-ի և արևմտյան դաշինքի մաս, նույնիսկ եթե Գրենլանդիան դառնա անկախ պետություն»,- ասել է Մոցֆելդը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)