Եվրոպայում հայտարարել են՝ Ուկրաինայի հակամարտությունը պետք է երկարաձգել
Աշխարհ
Եվրոպան պետք է երկարաձգի Ուկրաինայի հակամարտությունը և պատրաստվի պատերազմի առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը Եվրոպական պաշտպանական գործակալության տարեկան համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Յուրաքանչյուր օրը, երբ Ուկրաինան շարունակում է պայքարը, մի օր է, երբ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանան: Մենք պարտավոր ենք ավելի շատ ծախսել զենքի վրա, ավելի շատ արտադրել և ավելի շատ զենք ունենալ, քան Ռուսաստանը»,- ասել է նա։
Բացի այդ, Կուբիլիուսը կոչ է արել «եվրոպական տնտեսությունը տեղափոխել տուրբոպատերազմի ռեժիմ»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)