Եվրախորհրդարանը կոչ է արել չճանաչել Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունները
Աշխարհ
Եվրախորհրդարանը խորհուրդ է տվել Եվրամիությանը չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն հունվարի 26-ին։ Այս կոչը բովանդակում է չորեքշաբթի օրը Ստրասբուրգի նստաշրջանում ընդունված բանաձեւը, գրում է Euromedia24-ը։
Նման բանաձեւին կողմ է քվեարկել 429 պատգամավոր, դեմ է եղել 205 պատգամավոր, եւս 23-ը ձեռնպահ են մնացել։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել ուժեղացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ վերջինիս իշխանություններին մեղադրելով մարդու իրավունքները խախտելու մեջ։
Եվրախորհրդարանը խորհրդատվական մարմին է, և նրա որոշումները պարտադիր չեն ԵՄ կառույցների համար։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչ Անատոլի Գլազը ուշադրություն է հրավիրել հանրապետությունում ընտրությունների վերաբերյալ եվրոպական գնահատականների կողմնակալությանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)