Թրամփը ԵՄ-ում դեսպան է նշանակել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությունում դեսպան է նշանակել Էնդրյու Պազդերին, ով զբաղեցրել է Carl's Jr. և Hardee's արագ սննդի ցանցերի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին գրում է The New York Times-ը։
Թրամփը 74-ամյա Պազդերին անվանել է հաջողակ իրավաբան, գործարար, տնտեսական մեկնաբան և գրող։
2020 թվականին Պազդերը դարձավ Carl's Jr. և Hardee's արագ սննդի ռեստորանների ցանցերի մայր ընկերության գործադիր տնօրենը:
Ինքը՝ Թրամփը, նշել է, որ 17 տարվա գլխավոր տնօրենի պաշտոնում Պազդերը փրկել է ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններից։ Նա կարծում է, որ Պազդերը հիանալի աշխատանք կկատարի՝ ներկայացնելով ԱՄՆ շահերը Եվրոպայում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)