«Իրանում փողի արժեզրկումը թշնամիների նախագծերից մեկն է». Մահմուդ Ահմադինեժադ
Իրան
Իրանական պաշտոնական «Իռնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Մահմուդ Ահմադինեժադը անդրադարձել է երկրում տնտեսական վիճակին: Այսպես՝ անդրադառնալով փողի արժեզրկմանը` նա նշել է, որ դա Իրանի թշնամիների նախագծերից մեկն է:
Նա նշել է, որ Իրանի թշնամիները չեն ցանկանում տեսնել հզոր Իրան: Այդ պատճառով ամեն պատրվակ ստեղծում են՝ վերջինիս զարգացմանը խոչընդոտելու համար: Վերջինս նաև հավելել է, որ, հակառակ ԱՄՆ-ի կողմից գործադրվող պատժամիջոցներին, Իրանը դեռևս զարգանում է: Նա ավելացրել է, որ այս տարի նավթից ստացված եկամուտը եղել է 65 միլիարդ $,իսկ մնացած արտադրանքներից ստացված եկամուտը կազմել է 53 միլիարդ $: Նա նաև հույս է հայտնել, որ գալիք տարում Իրանն ավելի մեծ առաջխաղացում կգրանցի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ