Պետդուման ԱՄՆ-ում Զելենսկու վարքագիծն Ուկրաինայի համար խայտառակություն է անվանել
Աշխարհ
Ղրիմի շրջանի Պետդումայի պատգամավոր, Անվտանգության կոմիտեի անդամ Միխայիլ Շերեմեթը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը վերածվել է Ուկրաինայի խայտառակության։
Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ուրբաթ օրը Վաշինգտոնում, և այն վերածվել է թեժ վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» այն կոնֆլիկտից հետո, երբ ամերիկացի առաջնորդն իրեն անհարգալից է զգացել։ Fox News-ի փոխանցմամբ՝ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել։ Թրամփն ասել է, որ չի տեսնում Զելենսկու՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու ցանկությունը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)