Եվրոպան Ուկրաինային առաջարկել է ամերիկյան Patriot ՀՕՊ-ի սեփական անալոգը
Աշխարհ
Եվրոպական երկրները կարող են Ուկրաինային տրամադրել իրենց SAMP-T հրթիռային համակարգերը՝ որպես ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի անալոգ այն բանից հետո, երբ դադարեցվել է Կիևին Ամերիկայից օգնությունը։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Մինչ այժմ Ուկրաինան ապավինում էր ամերիկյան Patriot համակարգին՝ Վաշինգտոնի հակաօդային պաշտպանության ամենաառաջադեմ զենքին, որն օգտագործվում է նաև մի քանի դաշնակիցների կողմից: Վերլուծաբաններն ասում են, որ դրա փոխարեն Եվրոպան կարող է ավելի շատ SAMP-T հրթիռներ ուղարկել Կիև», - ասվում է հրապարակման մեջ:
Խոսքը զենիթահրթիռային համակարգի մասին է, որը մշակել է եվրոպական Eurosam կոնսորցիումը։ Դա միջին հեռահարության ցամաքային մակերևույթ-օդ համակարգ է: Հոդվածում նշվում է, որ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգն օգտագործում են Իտալիան և Ֆրանսիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)