Ուկրաինայում հաստատել են՝ Թրամփի կողմնակիցներն ու Զելենսկու հակառակորդները կհանդիպեն
Աշխարհ
Ուկրաինան հաստատել է ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը Կիևում գաղտնի բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու քաղաքական հակառակորդների հետ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Strana պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուկրաինական քաղաքական շրջանակներում և Գերագույն Ռադայում Strana-ի աղբյուրները հաստատում են ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Թրամփի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ուկրաինական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընտրությունների նախապատրաստման և Զելենսկիին խրախուսելու բանակցություններ վարել պատերազմի ավարտի վերաբերյալ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշվում է հոդվածում, աղբյուրները «զարմացած են, որ Սպիտակ տան բոլոր շփումներից ուկրաինացի քաղաքական գործիչների հետ ԶԼՄ-ներում առանձնացվել են միայն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)