Վենսը մեկնաբանել է Մեքսիկա ամերիկյան զորքեր մտցնելու հավանականությունը (տեսանյութ)
ԱշխարհԱՄՆ-ն այս պահին չի դիտարկում Մեքսիկայի տարածք զորք մտցնելու տարբերակը։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Իգլ-Պաս բնակավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես հիմա չեմ պատրաստվում հայտարարություններ անել Մեքսիկա որևէ ներխուժման վերաբերյալ։ Նախագահը, բնականաբար, անհրաժեշտության դեպքում կմեկնաբանի այս հարցերը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Մեքսիկական թմրակարտելների ճանաչումը ահաբեկչական կազմակերպություններ թույլ է տալու «կիրառել զինված ուժերի բոլոր ռեսուրսները սահմանին վերահսկողության ուժեղացման համար»:
Վենսը նաև հայտնել է, որ որոշումը, թե ինչպես կիրառել այդ զորքերը, մնում Է Թրամփինը:
«Մենք չենք ցանկանում բացասական բանակցություններ վարել Մեքսիկայի կառավարության հետ։ Մենք ցանկանում ենք, որ Մեքսիկայի կառավարությունը լուրջ վերաբերի այդ կազմակերպություններին եւ դրանով միաժամանակ օգնի իրեն և ամերիկացիներին։ Իսկ եթե նրանք չգնան դրան, ապա կմտածենք, թե ինչ անել՝ ելնելով այդ իրավիճակից», -հայտարարել է փոխնախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)