Ռուսաստանում բացահայտել են՝ ինչպես է ԱՄՆ-ը կանխելու Եվրոպայի՝ Ուկրաինային օգնությունը
Աշխարհ
ԱՄՆ-ը վարելու է քաղաքականություն, որն ուղղված է Եվրոպայի՝ Ուկրաինային օգնելու հնարավորությունների նվազեցմանը։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։
«Վաշինգտոնը ցուցադրում է իր նպատակին հասնելու վճռականությունը՝ Կիևին ստիպել դադարեցնել պատերազմը: Ըստ երևույթին, նույն քաղաքականությունը կիրականացվի ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների նկատմամբ՝ նվազեցնելով Կիևին օգնելու նրանց հնարավորությունները»,- ընդգծել է նա։
Պուշկովը հավելել է, որ եվրոպացիների համար առանց ամերիկյան աջակցության՝ Ուկրաինա զորքեր ուղարկելը «կորած գաղափար է»։
Այս համատեքստում, նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ռազմական ելույթը» կարծես թե դուրս է իրական քաղաքականությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)