Ռուսաստանը մեկ հարցում պետք է կրկնի ԽՍՀՄ-ի ճակատագիրը․ Լեհաստանի վարչապետ
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «պարտվի սպառազինությունների մրցավազքում», ինչպես դա արել է Խորհրդային Միությունը սառը պատերազմի ժամանակ։ Նրա խոսքերը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես մեջբերում է European Pravda-ն։
Նա պնդում է, որ Ռուսաստանը սպառազինությունների մրցավազք է սանձազերծել Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո։ Եթե Եվրամիությունը պաշտպանական առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, կհաղթի սպառազինությունների մրցավազքում։
«Եվրոպան պետք է արձագանքի այս մարտահրավերին և սպառազինությունների մրցավազքին և պետք է հաղթի: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը կպարտվի սպառազինությունների մրցավազքում։ Որովհետև Խորհրդային Միությունը երեսուն տարի առաջ պարտվեց սպառազինությունների նման մրցավազքում»,- ասել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետն ասել է, որ այսօր մայրցամաքում լավատեսության պատճառ չկա, և Եվրոպան պետք է գիտակցի, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)