Ինչում է մեղադրում Սենատոր Կոսաչովը Մակրոնին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոլագարի պես աշխարհին պարտադրում է տեղի ունեցողի կեղծ հայեցակարգը՝ պնդելով, որ Ռուսաստանը սպառնալիք է Եվրոպայի համար: Նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում տեղի են ունեցել երկու նախագահների՝ Թրամփի և Մակրոնի ելույթները: Բայց եթե առաջինը խոսում էր այն մասին, թե ինչպես ապահովել ազգի վերածնունդը անցյալի սեփական սխալները հաղթահարելու միջոցով: Երկրորդը խնդիրների բացատրությունը փնտրում էր բացառապես արտաքին պատճառներով․ որտեղ գլխավորը Ռուսաստանն էր:
«Ընդունելով Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ի դաշինքի հարձակմանը որպես ինչ-որ ակնհայտ ագրեսիվություն՝ Մակրոնը մոլագարի պես իր քաղաքացիներին, դաշնակիցներին եւ շրջապատող ամբողջ աշխարհին պարտադրում է տեղի ունեցողի միանգամայն կեղծ հայեցակարգը՝ «ռուսները գալիս են»»,- փաստել է սենատորը։
Նա ընդգծել է, որ Հինգերորդ հանրապետության ղեկավարի այս հայեցակարգը պարունակում է կեղծ հետևություններ և առաջարկներ: Ինչը հանգեցնում է սխալ վերլուծության և պլանավորման ճակատագրական սխալների:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)