Ինչ է պարզել Guardian-ը Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիան շարունակելու է Կիևին փոխանցել որոշ չմշակված հետախուզական տվյալներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն փոխարինի այն տեղեկություններին, որոնք ավելի վաղ ստացվել էին ԱՄՆ-ից, հայտնում է Guardian պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեծ Բրիտանիան կշարունակի հետախուզական տեղեկատվություն փոխանցել Ուկրաինային, սակայն սահմանափակ հնարավորություններով, որոնք ունեն Լոնդոնն ու եվրոպական այլ երկրներ։ Դժվար կլինի սեփական ռեսուրսներով փոխարինել ԱՄՆ-ից տեղեկատվության հոսքը, որը դադարեցվել է այս շաբաթվա սկզբին», - գրում է պարբերականը:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ բրիտանական հետախուզական տվյալներն այնքան էլ մասշտաբային չեն եւ չեն կարող փոխարինել ԱՄՆ-ի տեղեկատվությանը, բայց դրանք «Ուկրաինային թույլ կտան հարձակումների մասին որոշ վաղ նախազգուշացումներ ստանալ եւ դեպի Ռուսաստանի խորքը հարվածելու հնարավորության որոշակի աստիճան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)