Պենտագոնի ղեկավարը հայտնել է՝ երբ կվերսկսվի Ուկրաինային օգնությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի՝ շարունակել պաշտպանական օգնությունն Ուկրաինային, թե ոչ, երբ Կիևն ապացուցի խաղաղության ձգտումը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է խաղաղ գործընթացի վերաբերյալ ուկրաինական իշխանությունների հայտարարություններին եւ «ոգեւորված է այն ազդանշաններով, որոնք ստանում է»:
Միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս ռազմական օգնության տրամադրումը դադարի մեջ է:
Նա պարզաբանել է, որ հետախուզական տվյալների մատակարարումն ու փոխանակումը դադարեցվել են այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական կողմից չի հայտնվել «խաղաղության ճանապարհին իրական հանձնառություն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)