Խնդիրը փնտրեք ձեր մեջ․ Չինաստանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները պետք է իրենց խնդիրների բուն պատճառը փնտրեն իրենց մեջ։ Առևտրային պատերազմները նրանց ցանկալի արդյունք չեն տա։ Այս մասին Պեկինում 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 3-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, խնդիրը փնտրեք ձեր մեջ։ Միացյալ Նահանգները պետք է վերլուծի, թե ինչ է շահել տարիների ընթացքում սակագնային և առևտրային պատերազմներից: Ավելացել է, թե կրճատվել առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը: Աճել է, թե նվազել մշակող արդյունաբերության մրցունակությունը։ Գնաճը բարելավվել է, թե վատթարացել։ Փոխվել է մարդկանց կյանքը դեպի լավը, թե ոչ», - ասել է Վան Ին։
Նա հավելել է, որ «ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի փոխգործակցության դեպքում շահավետ իրավիճակ կստեղծվի»։
«Սակայն, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Պեկինի վրա, ապա Չինաստանը վճռականորեն կդիմադրի», - եզրափակել է նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)