Ալմաթիում օդանավակայանի աշխատակցուհուն պատանդ են վերցրել
Տեսանյութեր
Ալմաթիում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել օդանավակայանի աշխատակցուհուն և դանակով սպառնացել նրան։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Kris_p_almaty Telegram ալիքը։
ORDA Telegram ալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ներքին չվերթների տերմինալում ժամը 11:45-ին։ Ագրեսիվ տղամարդը, որը ներկայացել է որպես ուղեւոր, հարձակվել է օդանավակայանի աշխատակցուհու վրա՝ փաստաթղթեր ներկայացնելու խնդրանքի պատճառով։
«Յոթ րոպե անց տղամարդուն զինաթափել են ոստիկանության գծային բաժնի եւ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները», - ասված է հաղորդագրության մեջ:
Այս պահին տղամարդուն ձերբակալել են, նա գտնվում է ոստիկանության բաժանմունքում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)