Տեխասում ինքնաթիռը վթարի է ենթարկվել դաշտում և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել
Աշխարհ
Տեխասում Piper թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ Այս մասին հայտնում է Fox 26 պորտալը։
Վթարը տեղի է ունեցել մարտի 6-ին Հյուսթոն-Փերլենդ օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա:
Շարժիչի խափանումից հետո ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել խողովակաշարի կողքին գտնվող դաշտում, բախվել արգելապատնեշին և բռնկվել:
Արդյունքում անհնար է դարձել վերականգնել օդանավը։
Ընդ որում, ինքնաթիռում գտնվող երկու մարդ ողջ է մնացել եւ խուսափել վնասվածքներից։ Տեղի իշխանությունները հետաքննում են վթարի պատճառները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում