Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է Պուտինի հետ բովանդակալից զրույցի մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «լավ և բովանդակալից» զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Վուչիչը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ իր այցը Մոսկվա։
Մինչ այս Սերբիայի նախագահն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ խոսել երկկողմ հարաբերությունների բոլոր թեմաների, Սերբիայի նավթարդյունաբերության, երկու երկրների քաղաքական հարաբերությունների և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում համապարփակ հարաբերությունների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)