Չեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը
Աշխարհ
Չեխերի 30%-ից քիչ հատվածն է աջակցում Ուկրաինային տարբեր տեսակի օգնության ավելացմանը, մինչդեռ հանրապետության քաղաքացիների 61%-ը համաձայն չէ աջակցության ավելացմանը։ Այս տվյալները բերված են NMS Market Research գործակալության կողմից մարտի 4-5-ը անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունից:
«Չեխերի մոտ 28%-ը համաձայն է, որ հանրապետությունը պետք է ավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնության չափը։ Ընդհակառակը, մոտ 61%-ը դեմ է օգնության ավելացմանը»,- ասվում է հետազոտության մեջ։
Գործակալության տվյալներով՝ արդյունքները հավաքվել են Սպիտակ տանը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հարցում չեխական կուսակցությունների կողմնակիցների միջև զգալի տարբերություններ կան։
Ինչպես նշում է գործակալությունը, ընդդիմադիր ուժերի շատ ընտրողներ կարծում են, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն զենք մատակարարել Ուկրաինային, հակամարտությունը կավարտվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)