Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ նոր մարտավարության մասին
Աշխարհ
Ռուսաստանի զինված ուժերը սկսել են նոր մարտավարություն կիրառել Օդեսայի և Օդեսայի շրջանի ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներում։ Այս մասին հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։
Լրագրողների կարծիքով՝ ռուսական զորքերը սկսել են դիմել «հարձակման», երբ բոլոր անօդաչու թռչող սարքերը գործարկվում են միաժամանակ, այլ ոչ թե մեկ առ մեկ։
Strana.ua-ի փոխանցմամբ՝ նախկինում անօդաչու թռչող սարքեր են գործարկվել 15-20 վայրկյան ընդմիջումներով, որոնք մի քանի ժամ ձգում էին հարձակումները, և դա ձեռնտու էր Ուկրաինայի ՀՕՊ համակարգերին։ Այժմ ռուսական զորքերը ձևավորում են անօդաչու թռչող սարքերի «հարվածային ուժ» և 10 րոպեի ընթացքում միաժամանակ հարվածներ են հասցնում մի քանի թիրախների։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)