Փարիզը կարող է միջուկային զենք տեղակայել ԵՄ երկրներում․ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Աշխարհ
Ֆրանսիան կարող է իր միջուկային զինանոցը տեղակայել Եվրոպայի այլ երկրներում։ Այս մասին Россия-24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, գրել է EADaily-ն։
Դիվանագետին հարց է տրվել՝ արդյոք Ֆրանսիան կարող է երկկողմ հիմունքներով փոխանցել իր միջուկային զինանոցի մի մասը և տեղակայել այն այլ երկրներում:
«Ոչ, նա հաստատ չի կարող փոխանցել, քանզի արգելված է չտարածման մասին պայմանագրով։ Տեղադրել՝ Այո, սա հնարավոր է», - ասել է Ուլյանովը։
Միևնույն ժամանակ ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ դրանում իմաստ չի տեսնում, «հատկապես այն պայմաններում, երբ Ամերիկայի միջուկային զենքը տեղակայված է եվրոպական վեց երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում»:
«Առայժմ Թրամփը չի հայտարարել, որ մտադիր է զենքը դուրս բերել», - հավելել Է դիվանագետը:
«Ֆրանսիան ամենամեծ միջուկային տերությունը չէ։ Այնպես որ, ինձ մոտ տպավորություն է, որ դրանք պարզապես ինչ-որ քաղաքական խաղեր են։ Բայց դրանք նույնպես կարող են կյանքի կոչվել և սա չի կարելի բացառել», - եզրափակել է Ուլյանովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)