Verdi արհմիությունը գործադուլներ է հայտարարել Գերմանիայի 11 օդանավակայաններում
Աշխարհ
Verdi արհմիությունը նախազգուշացնող մեկօրյա գործադուլներ է հայտարարել Գերմանիայի 11 օդանավակայաններում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում գործադուլները հայտարարվել են մարտի 10-ին։
Գործադուլները անդրադառնալու են Բեռլինի, Բրեմենի, Համբուրգի, Հանովերի, Դորտմունդի, Դյուսելդորֆի, Մյունխենի, Շտուտգարտի, Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայաններին, ինչպես նաեւ Քյոլն/Բոնն եւ Լայպցիգ/Հալլե օդանավակայաններին:
Դրանք տեղի են ունենալու երկուշաբթի կեսգիշերից մինչև 23:59, կմասնակցելու են նաև օդանավակայանի ցամաքային ծառայությունների աշխատակիցները։
«Մենք ստիպված ենք հայտարարել այս նախազգուշական գործադուլը, քանի որ գործատուները դեռ չեն ներկայացրել առաջարկներ և պատրաստակամություն չեն ցուցաբերել բավարարել մեր օրինական պահանջները հանրային հատվածի աշխատողների հետ շարունակվող կոլեկտիվ բանակցությունների ընթացքում», - բացատրեց Verdi-ի փոխնախագահ Քրիստին Բելեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)