ԱՄՆ-ն մտադիր է փակել ամերիկյան տասնյակ հյուպատոսություններ
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտը մշակել է ԱՄՆ մի քանի հյուպատոսությունների փակման և ամբողջ աշխարհում իր դիվանագիտական առաքելություններում օտարերկրյա աշխատակիցներին աշխատանքից ազատելու ծրագիր, հայտնում են Reuters գործակալությունը և The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
NYT-ի տվյալներով՝ խոսքը «տասնյակ» հյուպատոսությունների մասին է, հիմնականում Արեւմտյան Եվրոպայում։
«Մասնավորապես, Գերմանիայում դրանք կարող են փակվել Լայպցիգում, Համբուրգում և Դյուսելդորֆում, Ֆրանսիայում՝ Բորդոյում և Ստրասբուրգում, Իտալիայում՝ Ֆլորենցիայում», - Reuters-ին հայտնել են երեք պաշտոնյաներ։
NYT-ն նշում է, որ նման գործողությունները կարող են հարված լինել գործընկերային հարաբերություններ հաստատելու և հետախուզական տվյալներ հավաքելու ԱՄՆ կառավարության ջանքերին։
Մինչդեռ Չինաստանն արդեն գերազանցել է Միացյալ Նահանգներին ամբողջ աշխարհում դիվանագիտական ներկայացուցչությունների քանակով:
Պետդեպարտամենտը նաեւ քննարկել է Վաշինգտոնում իր մի քանի փորձագիտական բյուրոների միավորման հնարավորությունը, նշել են պարբերականների աղբյուրները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)