Արևելագետը բացատրել է, թե ինչու է Թրամփը ցանկանում «խաղաղություն կնքել» Ռուսաստանի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի Իսրայելին, Արգենտինային, Հունգարիային, կկառուցի բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ և թշնամաբար կվերաբերի Չինաստանին, «հենց դրա համար էլ նրան պետք է հաշտություն կնքել Ռուսաստանի հետ», ասում է արևելագետ Ալեքսանդր Կարգինը։
Նրա կարծիքով՝ Թրամփը Իսրայելին կանաչ լույս կտա Համասի դեմ ցանկացած գործողության համար։
«Համասի գործողությունները հստակ ցույց են տալիս, որ նրանք խաղաղություն չեն ցանկանում։ Նրանք չեն պատրաստվում ճանաչել Իսրայելը, պատրաստ չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ. Համասի համար Իսրայել պետությունը գոյություն չունի։ Նրանք զինադադարը դիտարկում են որպես սոսկ նախապատրաստություն հետագա ռազմական գործողությունների համար: Թրամփին պետք չէ ևս մեկ ահաբեկչություն, որպեսզի վնասի Վենսի՝ որպես իր իրավահաջորդի հնարավորությունները: Բայց մի կարծեք, որ նա իր մեղեդին չի փոխի քաղաքական իրողություններին», - ասաց փորձագետը Sputnik ռադիոյի եթերում։
Կարգինը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահը ցանկանում խաղաղություն Ռուսաստանի հետ.
«Թրամփը հայտարարում է իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին. նա կաջակցի Իսրայելին, Արգենտինային, Հունգարիային, նա կկառուցի բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի հետ և թշնամաբար կվերաբերի Չինաստանին, և դրա համար նրան պետք է հաշտություն կնքել Ռուսաստանի հետ», - Eadaily-ի փոխանցմամբ՝ասաց նա:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)