Բրյուսելը շարունակում է վտանգավոր աշխարհաքաղաքական խաղեր խաղալ. Զախարովա
Աշխարհ
Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը հստակ ցույց տվեց նրա փոխակերպումը տնտեսական ինտեգրացիոն նախագծից ռազմականացված միության, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քննարկումների ընթացքը և ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքները... միայն հաստատում են մեր բազմիցս գնահատականները այս երբեմնի հաջող առևտրատնտեսական ինտեգրման նախագծի ռազմականացված միության վերափոխման մասին», - պարզաբանվում է Զախարովայի մեկնաբանությունը, որը տեղադրված է գործակալության կայքում։
Նա նշել է, որ ԵՄ-ն, անտեսելով իր որոշումների իրական հետևանքները, շարունակում է վտանգավոր աշխարհաքաղաքական խաղեր խաղալ։ Եվ հակամարտության խաղաղ կարգավորման գործում դրական ներդրում ունենալու փոխարեն միայն սրում է այն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային աջակցության հարցով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել ուժի միջոցով հասնել «արդար ու տեւական խաղաղության»։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)