Պայթյուններ են լսվում Սումիի շրջանում
Աշխարհ
Սումիի շրջանի Ախտիրկա քաղաքում պայթյուններ են լսվում օդային հարձակման ահազանգի ֆոնին։ Այս մասին հայտնում են ուկրաինական հեռուստաալիքները։
«Սումիի շրջանի Ախտիրկայում պայթյուններ են լսվել». — հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ռուս զինվորականները սկսել են հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերին՝ Ղրիմի կամրջի վրա պայթյունից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր Ուկրաինայի տարբեր շրջաններում, հաճախ ամբողջ երկրում, պարբերաբար հայտարարվում են օդային հարվածների ազդանշաններ: ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարձակումներ են իրականացվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտների վրա։
Մինչ այս բազմաթիվ պայթյուններ են գրանցվել Տերնոպոլում և Իվանո Ֆրանկիվսկում։ Մի շարք «ժամանումներ» են եղել նաև Չեռնովցիի շրջան, որը, ըստ ռազմական թղթակիցների, ենթարկվել է ամենաքիչ հարձակումներին հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։
Նշվում է, որ Տերնոպոլում տեղի բնակիչները հայտնել են գազատարների և գազի պահեստարանների տարածքում լայնածավալ հրդեհների մասին։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում